Պահեստի ադմինիստրատիվ աշխատակից
Ruben and Bros. LLC
Նկարագրություն
«Ռուբեն և Եղբայրներ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահեստի ադմինիստրատիվ աշխատակցի։
Պարտականություններ
- Դրոշմապիտակների դասակարգում ըստ գույների, քաշերի և տեսակների,
- Դրոշմապիտակների ճիշտ և համակարգված փակցնում՝ ըստ սահմանված դասակարգման,
- Խոտանված դրոշմապիտակների բացահայտում, դասակարգում և առանձնացում,
- Տվյալների ճշգրիտ ֆիքսում և փոխանցում պատասխանատուներին,
- Ընկերության ներքին կարգապահական ու անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Արագաշարժություն և օպերատիվություն,
- Դետալների նկատմամբ բարձր ուշադրություն,
- Պատասխանատվություն, կարգապահություն և թիմում աշխատելու ունակություն,
- Պահեստում կամ նմանատիպ հաստիքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
«Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն վերանորոգման, ջեռուցման ապրանքների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում: Շուրջ 26 տարի լինելով հայաստանյան շուկայում՝ ընկերւթյունը սպառողին է առաջարկում բարձր որակ, ոճ և հարմարավետություն: Մեծ և հուսալի ընկերություն, որտեղ կարևորում են աշխատակիցների անընդհատ մասնագիտական զարգ ացումը և կարիերիայի աճի հնարավորությունները: