
Պահեստի 1C օպերատոր
"Մաքուր Տուն" ՍՊԸ
Նկարագրություն
«Մաքուր տուն» ՍՊԸ-ն փնտրում է Պահեստի օպերատոր, ով պատասխանատու կլինի պատվիրված ապրանքները համակարգչային ծրագրերի միջոցով պահեստից դուրսգրման և դրա հետ կապված փաստաթղթաշրջանառության ապահովման համար:
Պահեստը գտնվում է Չարբախում (Արարատյան 62/23)։
Պարտականություններ
- Ապրանքատեսականու ընդունում և հաշվառում,
- Ապրանքատեսականու գույքագրում,
- Ապրանքների մուտքագրում 1C ծրագիր / 8.3/:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքների իմացություն՝ MS office, 1C (նախընտրելի է 8․3),
- Արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 66 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն: Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: