Պահեստապետի օգնական (գիշերային հերթափոխ)
Roberto Piraloff
Նկարագրություն
Փիրալյան ՍՊԸ-ին անհրաժեշտ է պահեստապետի օգնական(գիշերային հերթափոխ):
Պարտականություններ
- Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների գույքագրում,
- Ապրանքների մուտքի և ելքի հետևում,
- Տվյալների հետ աշխատանք ՀԾ ծրագրով,
- Ապրանքների դասավորվածության սահմանում,
- Աշխատանքից բխող այլ գործառույթների իրականացում,
- Պատվերների հավաքագրում ՀԾ ծրագրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պահեստում աշխատանքային փորձը պարտադիր
- Microsoft Office (Word, Excel) ծրագրերի լավ իմացություն,
- ՀԾ ծրագրի իմացությունը պարտադիր
- Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը` 22:00-06:00, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ:
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: