Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

E-auto

Location: Avan, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Other
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

E-Auto ընկերությունը հրավիրում է աշխատանքի պատասխանատու, կազմակերպված և փորձառու պահեստապետի, ով կապահովի ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների պահեստավորման, հաշվառման և շարժի արդյունավետ կառավարումը։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի ամենօրյա աշխատանքները՝ ապահովելով գործընթացների անխափան իրականացումը։

  • Վերահսկել պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների ընդունումը, տեղաբաշխումը, պահեստավորումն ու տրամադրումը։

  • Ապահովել ապրանքների մուտքի, ելքի և մնացորդների ճշգրիտ ու ժամանակին հաշվառումը Bitrix24 համակարգում։

  • Վերահսկել պահեստային պաշարների շարժը, վերլուծել մնացորդները և բացահայտել համալրման անհրաժեշտությունը։

  • Կազմակերպել պարբերական գույքագրումներ և վերահսկել հաշվառման տվյալների համապատասխանությունը փաստացի մնացորդներին։

  • Վերահսկել պահեստային փաստաթղթաշրջանառության ճշգրտությունն ու ամբողջականությունը։

  • Ապահովել սպասարկման և վաճառքի բաժիններին անհրաժեշտ պահեստամասերի ժամանակին տրամադրումը։

  • Կազմակերպել պահեստամասերի ճիշտ դասավորությունը, մակնշումը և պահպանման պայմանները։

  • Պատրաստել պահեստային մնացորդների, ապրանքաշրջանառության և գույքագրման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

  • Կազմակերպել և վերահսկել պահեստի աշխատակցի աշխատանքը՝ ապահովելով պարտականությունների արդյունավետ բաշխումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ պահեստի կառավարման կամ պահեստային հաշվառման ոլորտում։

  • Bitrix24 կամ համանման CRM համակարգերի հետ աշխատելու գործնական փորձ՝ պարտադիր։

  • Microsoft Excel-ի լավ իմացություն՝ բանաձևերի կիրառում, տվյալների մշակում, ֆիլտրում և հաշվետվությունների պատրաստում, ՀԾ-ի իմացություն։

  • Պահեստային հաշվառման, ապրանքների շարժի և գույքագրման գործընթացների լավ իմացություն։

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։

  • Կազմակերպչական, պլանավորման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ։

  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  • Ավտոմեքենաների պահեստամասերի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 330330

🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media