Պահեստապետ
DUET COMPANY
Նկարագրություն
Պահեստապետը պատասխանատու է պահեստի անխափան աշխատանքի կազմակերպման, հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման և ճշգրիտ հաշվառման, ինչպես նաև ներքին ստորաբաժանումներին դրանց ժամանակին և պատշաճ տրամադրման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել պահեստի անխափան և կանոնակարգված աշխատանքը։
- Ընդունել, ստուգել քանակական և որակական համապատասխանությունը և հաշվառել մուտք գործող ապրանքները, հումքը և նյութերը։
- Ապահովել ապրանքների և հումքի ճիշտ տեղաբաշխումն ու պահպանումը՝ սահմանված պայմաններին համապատասխան։
- Իրականացնել ապրանքների և հումքի ժամանակին և պատշաճ տրամադրումը արտադրությանը և համապատասխան ստորաբաժանումներին։
- Վարել պահեստային հաշվառում՝ ապահովելով մուտքերի, ելքերի, ներքին տեղաշարժերի և մնացորդների ճշգրիտ հաշվառումը։
- Կատարել պարբերական և արտահերթ գույքագրումներ և ապահովել փաստացի ու հաշվառման տվյալների համապատասխանությունը։
- Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապրանքների վնասումը, փչացումը, կորուստը և պակասորդը կանխելու համար։
- Վերահսկել պահեստում սանիտարահիգիենիկ նորմերի, կարգուկանոնի, աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը։
- Ապահովել պահեստային փաստաթղթաշրջանառության պատշաճ և ժամանակին վարումը։
- Համագործակցել արտադրության, մատակարարման և հաշվապահության ստորաբաժանումների հետ։
- Կազմել և ղեկավարությանը ներկայացնել պարբերական հաշվետվություններ ապրանքների շարժի և մնացորդների վերաբերյալ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պահեստի կառավարման կամ պահեստային տնտեսության ոլորտում։
- «Հայկական Ծրագրեր» (ՀԾ) ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն, MS Excel-ի լավ իմացությունը՝ պարտադիր։
- Կազմակերպչական ունակություններ, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թվերի հետ ճշգրիտ աշխատելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն և ազնվություն։
- Գործին նվիրվածություն, ճկունություն և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։