Պահեստապետ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
Արմենիա Վայնը փնտրում է պահեստապետի Երևան քաղաքում, ով պատասխանատու կլինի պահեստի ճիշտ կառավարման, դասավորվածության, նյութական արժեքների քանակների ճիշտ և ժամանակին տեղաշարժերի համար:
Պարտականություններ
- Հետևել պահեստի բոլոր տեսակի պաշարների մնացորդներին, ճիշտ բաշխվածությանը և դասավորվածությանը,
- Կատարել պահեստում կատարվող գույքագրման աշխատանքներ,
- Ամբողջությամբ իրականացնել բոլոր պաշարների քանակների, գործարքների ճիշտ և հստակ կառավարումը /մուտք-ելք/ պահեստում և ծրագրում,
- Ապահովել մեքենաների ճիշտ բարձման և բեռնաթափման գործընթացները,
- Ապահովել բոլոր պաշարների անվտանգությունը, դրանց համապատասխան պահպանման պայմանները,
- Մասնակցել ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Պլանավորման ունակություն,
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.