Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

LA Solar

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Other, Production, Operations
Green job
Deadline:
7/9/2025

Նկարագրություն

Պահեստապետի հիմնական պարտականությունն է վերահսկել ապրանքների ստացումը, առաքումը և մուտքագրումը Ընկերության պահեստ: Նա նաև պատասխանատու է մուտքերի ու ելքերի մասին ինֆորմացիայի հավաքագրման, պահպանման, պահեստի աշխատակիցների ղեկավարման, նրանց համար անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծման, պահեստի վարման գործառույթներին վերաբերող սանիտարական, անվտանգության և վարչական նորմերի պահպանման համար: Տվյալ գործի մեջ մեծ կարևորություն ունեն բազմաբնույթ առաջադրանքներ արագ տեմպերով, դինամիկ միջավայրում կատարելու հմտությունները, ինչպես նաև մանրուքների հանդեպ ուշադրությունն ու վառ արտահայտված կազմակերպչական կարողությունները:

Պարտականություններ

  • Վերահսկել ապրանքների ստացման, պահուստավորման, բաշխման և պահեստից դուրս գրման գործառույթները,
  • Մշակել պահեստի աշխատանքները համակարգող ներքին ընթացակարգ և հետևել դրա ամենօրյա իրականացմանը,
  • Խստագույնս հետևել անվտանգության պահանջներին և կատարել համապատասխան քայլեր դրանց իրականացման և վերահսկողության նպատակով՝ մշտապես ապահովելով անձնակազմի բարեկեցիկ աշխատելու իրավունքը, սանիտարահիգենիկ պայմանները և անվտանգության նորմերը,
  • Մշտապես համոզվել, որ պահեստային սարքավորումներն ու փոխադրամիջոցները օգտագործվում են արդյունավետ և ըստ նշանակության, ինչպես նաև գտնվում են բարվոք և օգտագործման համար անվտանգ վիճակում,
  • Դրական ազդել իր ղեկավարման տակ աշխատող աշխատակիցների մոտիվացիայի և կարգապահության վրա, նրանց ուսուցանել և զարգացնել ըստ Ընկերության կատարողականի կառավարման ներքին ընթացակարգի, ինչպես նաև տանել բացատրական աշխատանքներ իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
  • Կոկիկ կերպով պահպանել պահեստին հատուկ փաստաթղթերը, կատարել պահեստի գործունեության ճշգրիտ հաշվառում և տվյալների շարունակական թարմացում,
  • Հետաքննել պահեստի առկա ապրանքների քանակի և համակարգչային տվյալների միջև եղած անհամապատասխանությունները և գտնել տարբերության պատճառները,
  • Իրականացնել ապրանքների առաքման աշխատանքները և ըստ անհրաժեշտության պատշաճ կերպով կազմակերպել ապրանքների հետվերադարձ։

Պահանջներ

  • 2+ տարվա պահեստապետի փորձ,
  • Պահեստի կառավարման ընթացակարգերի գերազանց իմացություն, ինչպես նաև հմուտ մուտքերի ու ելքերի մատենագրման գիտելիքներ,
  • Գույքագրման և գույքագրման վերահսկման հմտությունների իմացություն,
  • Ընդհանուր համակարգչային հմտություններ,
  • Հաղորդակցման ակնառու հմտություններ, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր,
  • Առաջնորդության, ղեկավարման, կազմակերպչական և խնդիրներ լուծելու ընդգծված հմտություններ,
  • Որոշակի ծանրություն բարձրացնելու կարողություն,
  • Ավագ դպրոցի ավարտական վկայական կամ համարժեք,
  • Պահեստային հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու հմտություն և իրավունք:
Company օverview
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media