Պահեստապետ
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ
Industry:
Medical, Health
Deadline:
10/26/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Ավելի քան 25 տարի ՀՀ բժշկական և հարբժշկական հաստատություններին ժամանակակից սերնդի լավագույն սարքավորումներ մատակարարող «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը անընդհատ ընդլայնելով իր գործունեության շրջանակները համալրում է իր թիմը՝ աշխատանքի հրավիրելով պահեստապետի։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում (էլ․փոստի և հեռախոսազանգերի միջոցով) և մշակում,
- Պահեստ մուտքագրվող և ելքագրվող ապրանքների ճշգրիտ հաշվառում և դասավորվածության ապահովում՝ ըստ դրանց ներկայացված հատուկ պահպանման պայմանների պահանջների,
- Ապրանքների պիտանելիության գնահատում (փաթեթավորման վնասվածքների առկայությունը, փաթեթների, պիտակների, ամբողջականությունը, պիտանելիության ժամկետները և այլն) և մատակարարված ապրանքին կից փաստաթղթերի ստուգում,
- Հաշվապահության, վաճառքի և սպասարկման բաժնի հետ համագործակցություն
- Պահեստում բարձման-բեռնաթափման աշխատանքների կազմակերպում/մասնակցում, տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանում,
- Պահեստի մնացորդի հաշվառում, գույքագրում, կառավարում,
- Շարժի և հաշվարկների վերաբերյալ հաշվետվությունների կազմում, ներկայացում,
- Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է հարբժշկական),
- Հաշվարկներ կատարելու, մնացորդային թվեր հաշվարկելու և վարելու ունակություն,
- Տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel, Outlook),
- Հայերեն,ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Պահեստապետի աշխատանքային փորձը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա, ժ 9։00-18։00։
Ընկերությունը իր աշխատակիցներին ապահովում է անվճար լանչով։