ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԽՈՀԱՐԱՐ
Black Angus
Նկարագրություն
Black Angus Signature ռեստորանը փնտրում է պատասխանատու, աշխատասեր և իր մասնագիտությունը սիրող խոհարարի՝ մեր խոհանոցի թիմին միանալու համար։
Փնտրում ենք աշխատակցի, ով կարևորում է սննդի որակը, մաքրությունը, աշխատանքային կարգապահությունը և թիմային աշխատանքը։
Պարտականություններ
- Ուտեստների պատրաստում՝ հաստատված բաղադրատոմսերին և տեխնոլոգիական քարտերին համապատասխան
- Պատրաստվող ուտեստների որակի, համի և մատուցման ստանդարտների պահպանում
- Աշխատանքային տարածքի մաքրության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
- Մթերքների ճիշտ պահպանում, պիտակավորում և ժամկետների վերահսկում
- Նախապատրաստական աշխատանքների ժամանակին իրականացում
- Խոհանոցային սարքավորումների և գույքի ճիշտ օգտագործում
- Թիմի մյուս անդամների հետ արդյունավետ համագործակցություն
- Ռեստորանի ներքին աշխատանքային կանոնների և ստանդարտների պահպանում
Պահանջներ
- Կրթություն՝ մասնագիտական խոհարարական կրթությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձ՝ ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Պարտադիր հմտություններ՝ արագ և կազմակերպված աշխատելու ունակություն, պատասխանատվություն, կարգապահություն, մաքրասիրություն, թիմային աշխատանքի հմտություն
- Ցանկալի հմտություններ՝ սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն, տեխնոլոգիական քարտերով աշխատելու փորձ, տարբեր խոհանոցային սարքավորումների հետ աշխատելու հմտություն