Պահանջվում է SMM մասնագետ
Domel Yerevan
Location:
Kentron, Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Not required, Junior, Mid level
Industry:
Tourism, Hospitality, Real Estate
Նկարագրություն
Domel Երևան ընկերությունը փնտրում է ստեղծագործ և նախաձեռնող SMM մասնագետ, ով կզբաղվի ընկերության սոցիալական մեդիայի էջերի կառավարմամբ, բովանդակության ստեղծմամբ և բրենդի թվային զարգացմամբ։
Պարտականություններ
- Կառավարել և զարգացնել ընկերության սոցիալական մեդիայի էջերը՝ Instagram, Facebook և այլ հարթակներում։
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ամսական/շաբաթական կոնտենտ պլան։
- Ստեղծել գրավիչ և վաճառք խթանող տեքստային ու վիզուալ բովանդակություն։
- Կազմակերպել և իրականացնել ֆոտո/վիդեո նկարահանումներ։
- Պատրաստել Reels, Stories և այլ կարճ վիդեոներ։
- Հետևել սոցիալական մեդիայի թրենդներին և կիրառել դրանք բրենդի առաջխաղացման մեջ։
- Պատասխանել էջերի մեկնաբանություններին և հաղորդագրություններին։
- Վերլուծել էջերի ցուցանիշները և ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- SMM ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Instagram և Facebook հարթակների լավ իմացություն։
- Կոնտենտ ստեղծելու և կրեատիվ գաղափարներ առաջարկելու ունակություն։
- Լուսանկարների և տեսանյութերի մշակման հիմնական հմտություններ։
- Հայերեն գրագետ գրավոր խոսք, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը՝ ցանկալի։
- Ժամանակակից թվային թրենդներին հետևելու և արագ սովորելու ունակություն։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն։
- Արդյունքի վրա կենտրոնացած մոտեցում։
Մենք առաջարկում ենք - Աշխատանք զարգացող և դինամիկ ընկերությունում։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Ստեղծագործական և հետաքրքիր նախագծերի մասնակցություն։
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ-Ուրբ 10:00-19:00, Շբթ՝ 10:00-17:00