Օպտիկամանրաթելային ցանցի սպասարկման մասնագետներ
«Incript» SPY
Նկարագրություն
«Ինկրիպտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում օպտիկամարաթելային ցանցի սպասարկման մասնագետներ (ՕՄ)։
Աշխատանքի պարտականություններ
- ՕՄ մալուխների անցկացման, զոդման աշխատանքների իրականացում,
- ՕՄ ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքների իրականացում՝ բացօթյա և ներքին պայմաններում,
- Մասնակցություն կապի գծի շահագործման և սպասարկման աշխատանքներին,
- Մասնակցություն վթարավերականգնողական աշխատանքներին։
Պահանջներ
Ցանկալի է, որ դիմում ներկայացնողներն ունենան.
- Համակարգչային ցանցերի կառուցման որակավորում, ցանցերի կառավարում,
- Որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում,
- Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
- Հաճախորդներին հետ շփման փորձ,
- Աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի մոնտաժման ոլորտում:
Տեղեկացնում ենք նաև, որ փորձ չունեցող սակայն տեխնիկական կրթություն ունեցող անձանց համար մեր փորձառու մասնագետները կանցկացնեն ուսուցում:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները կամ զանգահարել (077) 735410 (060) 46 80 80 կամ (060) 75 05 27 հեռախոսահամարներով:
INCRIPT-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության շուկայում ավելի քան 10 տարվա փորձ ունեցող համակարգային ինտեգրատոր ընկերություններից մեկը: Հիմնադրման օրվանից ընկերությունը հաջողությամբ զարգացրել է ՏՏ ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և արդիականացման, ինժեներական համակարգերի, հեռահաղորդակցության, էլեկտրական և ՏՏ սարքավորումների մատակարարման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ծառայությունների մատուցման ծառայությունները:
Ընկերությունը իր պատվիրատուներին առաջարկում է հեռահաղորդակցական, սերվերային, ցանցային, մուլտիմեդիա, համակարգչային և էլեկտրական ամենաժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ծրագրային ապահովում աշխարհի առաջատար արտադրողներից: