
Օպերատոր - հաշվետար
AYG GROUP
Նկարագրություն
ԱՅԳ ԳՐՈՒՊ ՍՊԸ-Ն փնտրում է օպերատոր / հաշվետար։
Պարտականություններ
- ՀԾ Վաճառքների կառավարում ծրագրով պատվերների ընդունում, վաճառքների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- Վերադարձների, վճարումների ձևակերպում,
- Անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր տիրապետում,
- Պատասխանատվության զգացում, ուշադիր և արագաշարժ լինել։
Հավելյալ նշումներ
- Անձնային աճի հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր` երկ․-շաբաթ՝ 09։00-18։00, կիրակի օրը՝ հանգիստ։
«ԱՅԳ»-ը ժամանակակից պրեմիում կաթնամթերք արտադրող ընկերություն է, որը սպառողին առաջարկում է կաթնամթերքի լայն տեսականի: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող մեր ձեռնարկությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Գործարանի արտադրական հզորությունը հասնում է օրական 50 տոննայի: Արտադրության բոլոր փուլերն անցնում են խիստ լաբորատոր հսկողություն՝ ստանալու համար միջազգային ստանդարտներին համապատասխան կաթնամթերք: Այս պահին «ԱՅԳ»-ն արտադրում է ավելի քան 50 ապրանքատեսակ ՝ պանիրներ, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր, պաղպաղակ և այլն: