
Օպերատոր-գանձապահ
Z&A
Նկարագրություն
Եթե դու սիրում ես նորաձևություն, հետևում ես համաշխարհային նորաձևության թրենդերին, սիրում ես մարդկանց հետ շփվել, պոզիտիվ և եռանդուն ես, ապա մենք փնտրում ենք հենց քեզ:
Դարձիր մեր ուրախ թիմի մասը։
Պարտականություններ
- Հաճախորդների կանխիկ և քարտային վճարումների ընդունում և ճիշտ հաշվարկի ապահովում,
- Կառավարել դրամարկղը, հետևել գումարի հաշվեկշռին, ապահովել համապատասխան մնացորդ,
- Կատարել դրամարկղի անդորրագրում և ապահովել ճիշտ գումարի փոխանցում,
- Հաճախորդներին մատուցել բարձրորակ սպասարկում, պատասխանել հարցերին, լուծել խնդիրները,
- Կառավարել վերադարձի, փոխանակման գործընթացները՝ համաձայն ընկերության քաղաքականության,
- Համագործակցել խանութ-սրահների այլ բաժինների աշխատակիցների հետ,
- Պահպանել բիզնեսի գաղտնիության սկզբունքները,
- Կատարել այլ գործառույթներ՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ։
Պահանջներ
- Կառավարելու, կազմակերպելու և ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Հաճախորդների սպասարկման հմտություններ, համբերություն և բարեհամբույր վերաբերմունք,
- Աշխատանքային փորձ՝ մեկ տարվա գանձապահի պաշտոնում,
- ՀԾ, Microsoft Office, 1C ծրագրերի իմացություն։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: