Օպերատոր (առաքման ծառայություն)
Decora
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում օպերատորների։
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
Աշխատանքային ժամեր՝ 8։30-18։00։
Աշխատավայր՝ Ք․ Երևան, Միկոյան 18/2 (5-րդ Մասիվ):
Պարտականություններ
-
Երթերի պլանավորում ըստ մեքենաների և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում,
-
Առաքված պատվերների փաստաթղթերի արխիվացում ըստ մեքենաների,
-
1С ծրագրով աշխատանք՝ պատվերների կոորդինացում և հանձնարարականների ծրագրային ձևակերպում, տվյալների ներմուծում և արտահանում,
-
Առաքման հետ կապված զանգերի պատասխանում,
-
Հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում ցանկալի է,
-
Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-
Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office փաթեթի իմացություն։ 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-
Արագ կողմնորոշվելու ունակություն,
-
Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
-
Սովորելու ցանկություն,
-
Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
-
Պատասխանատվության զգացում,
-
Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
-
Թիմում աշխատելու ունակություն: