Օնլայն վաճառքի օպերատոր
Roberto Piraloff
Նկարագրություն
Փիրալյան ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում օնլայն վաճառք իրականացնող օպերատորի:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել պատվերի վերաբերյալ տեղեկություն
- Կազմակերպել պատվերների առաքման գործընթացը
- Իրականացնել ապրանքների վաճառք և տալ ծրագրային ձևակերպում
- Ապահովել պատվերների առաքման պատշաճ կատարումը
- Ներկայացնել օրեկան և ամսեկան հաշվետվություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն
- ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Սովորելու ցանկություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր 6 օրյա
Աշխատավարձ 140000 դրամ
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: