Օնլայն վաճառքի մենեջեր
Complex Supply LLC
Նկարագրություն
Փնտրում ենք օնլայն վաճառքի մենեջեր` գրասենյակային աշխատանքի համար, ով կզբաղվի նոր մուտքային հարցումների մշակմամբ և կօգնի պոտենցիալ հաճախորդներին վերածել իրական պատվերների։
Պարտականություններ
- Մշակել գովազդից ստացվող պոտենցիալ հաճախորդների մուտքային հաղորդագրությունները,
- Ընդունել և մշակել մուտքային զանգերը,
- Խորհրդատվություն տրամադրել տեսականու վերաբերյալ և օգնել հաճախորդներին ընտրության հարցում,
- Աշխատել հաճախորդների հարցումների հետ և հասցնել մինչև գնում,
- Նոր հաճախորդների պատվերները ձևակերպել՝ օգտագործելով աշխատանքային ծրագրերը,
- Ընդլայնել հաճախորդների բազան՝ շուկայի ուսումնասիրության, պոտենցիալ հաճախորդների որոնման և սառը զանգերի միջոցով
- Ապահովել սպասարկման բարձր մակարդակ և կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
Պահանջներ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչից օգտվելու հմտություն և տարբեր ծրագրերով աշխատելու պատրաստակամություն,
- Հաղորդակցվելու և գրագետ խոսքի հմտություններ,
- Արդյունքի վրա կենտրոնացում և բարձր վարձատրություն ստանալու ցանկություն,
- Պատասխանատվություն, ուշադիր և նախաձեռնող մոտեցում,
- Սառը զանգերի փորձը կլինի առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի 3-րդ ամսից՝ լրացուցիչ բոնուսային համակարգ՝ վաճառքի արդյունքների հիման վրա,
- Մասնագիտական և ֆինանսական աճի հնարավորություն։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, կարողանում եք համոզել և ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում՝ ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։