
Օնլայն բաժնի մենեջեր
ELEGÀNT Armenia
Նկարագրություն
«ԷԼԵԳԱՆՏ» հագուստի խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում օնլայն բաժնի մենեջերի, որը պատասխանատու կլինի օնլայն խանութի սահուն և արդյունավետ գործունեության կազմակերպման և վերահսկման համար՝ ապահովելով հաճախորդների բարձր սպասարկման մակարդակ։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել օնլայն խանութի անխափան աշխատանքը,
- Ապահովել հաճախորդների հարցումներին արագ և կոռեկտ պատասխաններ՝ պահպանելով կորպորատիվ ոճը,
- Կառավարել առաքման ողջ գործընթացը՝ պատվերի գրանցումից մինչև վերջնական առաքում,
- Պարբերաբար կապ հաստատել վարորդ-առաքիչների հետ՝ վերահսկելով առաքման երթուղիները,
- Արագ և արդյունավետ արձագանքել հաճախորդների բողոքներին՝ առաջարկելով համապատասխան լուծումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 2-3 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ սպասարկման ոլորտում,
- Սոցիալական մեդիայի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մուտքային և ելքային զանգերի պատշաճ սպասարկման փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- MS Office ծրագրերի գերազանց տիրապետում,
- Բարձր կազմակերպչական ունակություններ և պատասխանատվության զգացում,
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք՝ 10:00-19:00 և/կամ 14։00-22։00,
Գործընթացի վայր՝ Երևան։
ELEGANT խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է 2015 թ. սկսած, հանդիսանում է կանանց նորաձևության առաջատար բրենդներից մեկը Հայաստանում: Տեսականու մեծ մասը արտադրվում է հենց Հայաստանում: ELEGANT խանութ-սրահները այս պահին Երևան (Մեգա մոլ, Երևան մոլ), Ստեփանակերտ, Գյումրի քաղաքներում են: