Օֆիս մենեջեր
Արվա Պրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Արվա Պրոֆ ՍՊ Ընկերությունը օֆիս մենեջեր։
Օֆիս մենեջերը պատասխանատու է ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար:
Պարտականություններ
- Գերազանց տիրապետել ապրանքների տեսականուն և գներին,
- Պատվերների ընդունում զանգերի, նամակների և կայքի միջոցով,
- Տիպային պայմանագրերի կազմում, թարգմանությունների իրականացում ռուսերեն և անգլերեն,
- Հետևել հաճախորդների պարտքերին և հետևողական զանգերի միջոցով հավաքագրել,
- Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Գրասենյակի գործունեությանը վերաբերվող գնումների կազմակերպում,
- Տպագրական նյութերի դիազայնի և տպագրության կազմակերպում,
- Վարել կայքը,
- Նոր ապրանքներ ներմուծել կայք հայերեն, ռուսերեն և անգլերեն, կատարել ապրանքների և գների հետ կապված փոփոխություններ, կատարել պարբերական ստուգումներ կայքի ապրանքերի վերաբերյալ տեղեկությունների ճշգրտության վերաբերյալ,
- Կազմել գնացուցակներ,
- Գնառաջարկների պատրաստում և ուղարկում նոր և պոտենցիալ գործընկերներին, նոր գործընկերների մոնիտորինգ,
- Նամակագրության հետևողական վարում,
- Ֆեյսբուքյան և ինստագրամյան էջի վարման կազմակերպում,
- Խնդիրների և թերացումների բացահայտում և փոխանցում անմիջական ղեկավարին,
- Wildberries հարթակում վաճառքի իրականացման ողջ ցիկլի կազմակերպում-ապրանքների տեղադրում, զեղչային համակարգի և գնային քաղաքականության հետևողական և խիստ վարում, պատվերների ընդունում և առաքման կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- MS Office-ի իմացություն,
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09․00-18․00։
Հասցե՝ Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց նրբանցք, 4 արտադրամաս:
Կոորդինատներ՝ 40.1430789297871, 44.506002673012446
«Արվա Պրոֆ» ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2015 թ.-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են `Veiro professional, Mediclinics, Secret clean, Mir Pack, Cartiere Carrara, Effect և այլն: