Օֆիս մենեջեր
Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ
«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ՍՊԸ-ն լոգիստիկ ծառայություններ է մատուցում ավելի քան 50 երկրների տարածքում: Մեր գործունեության կարևորագույն պայմանը սահմանված ժամկետներում բեռների անխափան փոխադրումն է: Փոխադրուների կազմակերպման ընթացքում յուրահատուկ նշանակություն ունի գրասենյակի աշխատանքների լավ կազմակերպումը, որը իր չափաբաժնով կարող է բարձրացնել լոգիստիկ աշխատանքների որակը։
Մեր թիմը ժամանակին համընթաց աճում է և էլ ավելի ընգդծվում է ակտիվ ու կազմակերպչական բարձր ջիղով աշխատակցի կարիքը գրասենակային աշխատաքի ընթացակարգերի ապահովման համար։
Եթե ցանկանում ես աշխատել արագ զարգացող, ջերմ ու թիմային կոլեկտիվում, ապա ծանոթացիր պայմաններին և ուղարկիր ինքնակենսագրականդ։
Հիմնական պարտականությունները.
- Գրասենյակի փաստաթղթային կազմի ապահովում, գրանցումներ
- Կադրային հայտարարությունների կազմում, հրապարակում
- Հաճախորդների հեռախոսազանգերի սպասարկում
- Կազմակերպության ֆեյսբուքյան և այլ էջերի կոորդինացում
- Գրասենյակային աշխատանքի ապահովում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում
- Ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր բավարար տիրապետում
- MS Office փաթեթի լավ տիրապետում
- Աշխատանքային փորձ առնվազն 1 տարի
- Բանակցային և հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի կարողություն
- Կարգապահություն
- Պատասխանատվություն
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00:
Աշխատանքի վայր՝ Երևան, Տիգրան Մեծ 74/37