Office manager
Telcell CJSC
Նկարագրություն
Telcell-ը փնտրում է հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններով Office manager-ի իր մեծ թիմին միանալու համար։
Պարտականություններ
-
Դիմավորել և ճանապարհել այցելուներին, ուղեկցել համապատասխան բաժին, առաջարկել սուրճ կամ թեյ,
-
Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և ծագած հարցերի շուրջ,
-
Կազմակերպել փոստային և այլ առաքումներ, իրականացնել մուտքային և ելքային գրությունների ընդունում, գրանցում և հանձնում,
-
Իրականացնել մուտքային զանգերի ընդունում, վերահասցեավորում և ելքային զանգերի կատարում,
-
Իրականացնել ստորաբաժանումների ամսական մատյանների պատրաստում և տրամադրում,
-
Վերահսկել գրասենյակի գործունեության անընդհատության համար անհրաժեշտ ապրանքների առկայությունը և բացել համապատասխան պահանջագրեր գնումների համար,
-
Վերահսկել գրասենյակի ընդհանուր օգտագործման տարածքում առկա գույքի պատշաճ օգտագործումը, այդ թվում նաև հետևել գրքերի գրանցամատյանի ժամկետներին,
-
Վերահսկել գրասենյակի մաքրության աշխատանքները,
-
Կազմակերպել անհրաժեշտ տպագրական աշխատանքները,
-
Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսակայունություն և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ։
Հավելյալ նշումներ.
Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Office manager"
Աշխատանքային գրաֆիկը՝ 09։00 - 18։00