
Օդորակիչ տեղադրող
VLV CENTRE
Նկարագրություն
ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ օդորակիչ տեղադրող։
Պարտականություններ
- Այցելել հասցեներով օդորակիչներ տեղադրելու համար:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Բարեվարքություն և ազնվություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։
Ցանկացողները կարող են զանգահարել՝ 010 34 99 44։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: