Get our free app. It won't take up space on your device

Օդափոխության համակարգի մոնտաժման ինժեների օգնական

Team-Made Solutions

Location: Yerevan
Salary:
Monthly 250,000-400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Open to international applicants
Deadline:
10/7/2026

Նկարագրություն

ԹԻՄ-ՄԵՅԴ ՍՈԼՈՒՇՆՍ ընկերությունը փնտրում է պատասխանատու և սովորելու ցանկություն ունեցող օդորակման և օդափոխության համակարգերի մոնտաժման ինժեների օգնական։

Պարտականություններ

  • Ծանոթանալ նախագծային և տեխնիկական փաստաթղթերին, գծագրերին և սխեմաներին
  • Օգնել սարքավորումների, օդատարների, խողովակների և այլ նյութերի տեղադրման աշխատանքներում
  • Կատարել չափագրումներ և անհրաժեշտ հաշվարկներ ինժեների ցուցումով
  • Մասնակցել սարքավորումների տեղադրման, միացման և փորձարկման աշխատանքներին
  • Հայտնաբերել մոնտաժման ընթացքում առաջացած խնդիրները և տեղեկացնել պատասխանատու ինժեներին
  • Կազմակերպել անհրաժեշտ գործիքների և նյութերի առկայությունը
  • Պահպանել աշխատանքի անվտանգության և տեխնիկական կանոնները

Պահանջներ

  • Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
  • Տեխնիկական աշխատանքներ սովորելու ցանկություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն և պատասխանատվության զգացում
  • Ինֆորմացիայի ընկալման կարողություն
  • Մինիմալ հսկողության պայմաններում աշխատելու ունակություն
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն աշխատանքը անթերի իրականացնելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի–Շաբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն (CV) կամ կապ հաստատել մեզ հետ 033 83 88 01 հեռախոսահամարով։

Միացե՛ք մեր թիմին և զարգացրե՛ք ձեր մասնագիտական հմտություններն օդորակման և օդափոխության համակարգերի ոլորտում։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արշակույնաց 119
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 37433838801

«ԹԻՄ-ՄԵՅԴ ՍԼՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրներն իրենց մասնագիտական գործունեությունն սկսել են 2014 թվականին, Մոսկվայի անշարժ գույքի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող միջազգային դեվելոփերային ընկերությունում, որն ունի Ա դասի օբյեկտներում միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու տասնամյակների փորձ։ Ընկերության լեյտմոտիվը բարձրակարգ որակի չափանիշի ստեղծումն ու զարգացումն է Հայաստանում։ Դրա ակնհայտ վկայությունն այն է, որ 4 տարվա ընթացքում ընկերությունը վայելում է շուկայի ամենահամարձակ և ժամանակակից նախագծերի պատվիրատուների վստահությունը։
Ինչպես երևում է ընկերության անվանումից, լավագույն ճարտարագիտական լուծումները ծնվում են թիմային կուռ աշխատանքի արդյունքում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ առաջին հերթին վստահելի գործընկեր է և գաղափարի մասնակից։

See more
Benefits
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume


Spread the word! Share this job on social media