Get our free app. It won't take up space on your device

Նորակառույց անշարժ գույքի վաճառքի մասնագետ (փոխշահավետ տոկոսներով)

Բաղրամյանշին

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Real Estate
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Բաղրամյանշին» Ընկերությունը փնտրում է ակտիվ և հմուտ Նորակառույց անշարժ գույքի վաճառքի մասնագետի թիմին միանալու համար, ով զբաղվելու է անշարժ գույքի վաճառքով՝ փոխշահավետ պայմաններով:

Պարտականություններ

  • Ներգրավել հաճախորդներին, իրականացնել ցուցադրությունը, պատասխանել հարցերին՝ ապահովելով վաճառք,
  • Կազմել համապատասխան պայմանագրեր և իրականացնել վաճառքի գործարքներ,
  • Հանդես գալ աշխատանքի բարելավման ու արդյունավետության բարձրացման առաջարկներով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ անշարժ գույքի ոլորտում,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Գրագետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Սեփական ավտոմեքենա և վարորդական իրավունք (ցանկալի է),
  • Սովորելու և զարգանալու ցանկություն:

Բաղրամյանշին ԲԲԸ-ն կառուցապատող ընկերություն է, որը մասնագիտացած է բնակարանային, կոմերցիոն և բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի նախագծման, շինարարության և վաճառքի ոլորտում։ Ընկերությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում շինարարության բնագավառում հասցրել է իրականացնել մի շարք հսկայածավալ շինարարական աշխատանքներ. դպրոցների և ջրագծերի կառուցումից մինչև բնակելի և մշակութային կառույցներ:

Բաղրամյանշին ԲԲԸ-ն իր երկարամյա գործունեության ընթացքում գրավել է մի շարք գործընկերների վստահությունը, քանի որ մեր աշխատանքներն առանձնանում են իրենց որակով ու երկարակեցությամբ: Ընկերությունը ոչ միայն իրականացրել է մասնավոր պատվերներ, այլև շահել է մի շարք մրցույթներ:

See more

Spread the word! Share this job on social media