Get our free app. It won't take up space on your device

Ներքին վերահսկողության բաժնի մասնագետ

Sovrano

Industry: Administrative, Clerical
Deadline: 6/4/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը համալրում է իր Թիմը և աշխատանքի հրավիրում Ներքին վերահսկողության բաժնի մասնագետների։

Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է,

Ընկերությունը փոխհատուցում է մեքենայի մաշվածության և վառելքի ծախսերը։

Պարտականություններ

  • Գնահատել խանութներում առկա ապրանքատեականու ներկայացվածության ըստ մշակված չափանիշների,
  • Անձնական այցելությունների միջոցով կատարել տեսանկարահանման աշխատանքներ՝ վաճառակետերում ընկերության ապրանքատեսականու ցուցադրվածության վերահսկողություն իրականացնելու նպատակով,
  • Անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների՝ ՀՀ տարածքում,
  • Պարբերաբար կապ ապահովել գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Պաշտոնից բխող այլ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն,
  • MS Office, մասնավորապես Excel-ի խորացված գիտելիքներ,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտիվի, որպես առավելություն,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա շաբաթ՝ 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media