Get our free app. It won't take up space on your device

Ներքին հարդարման աշխղեկ

HAMEDIL Construction Group

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
8/22/2026

Հիմնական պարտականություններ

1. Ինժեներական և նախահաշվարկային աշխատանքներ

  • Ըստ անհրաժեշտության կատարել այցեր և աջակցել ինժեներին շինարարական աշխատանքների նախահաշիվներ և ծավալաթերթեր կազմելու հարցում։
  • Ժամանակին և ճշգրիտ գնահատել վերահսկվող շինհրապարակների շինանյութերի, մարդկային և տեխնիկական ռեսուրսների կարիքները և ընկերության համապատասխան բաժիններին ներկայացնել համապատասխան հայտեր

2. Շինարարական գործընթացի և թիմի կառավարում

  • Կազմակերպել և վերահսկել շինհրապարակում իրականացվող ամենօրյա աշխատանքները։
  • Կառավարել շինարարների և ենթակապալառուների թիմերը, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց որակյալ կատարումը։
  • Կազմել շաբաթական և փուլային աշխատանքային պլաններ, հետևել ժամանակացույցի պահպանմանը՝ աշխատելով ընկերությունում կիրառվող աշխատանքի կառավարման հարթակում
  • Վարել աշխատողների օրական հաճախումների հաշվառումը։

3. Որակի և անվտանգության վերահսկում

  • Վերահսկել աշխատանքների համապատասխանությունը նախագծային և տեխնիկական նորմատիվներին։
  • Ապահովել աշխատանքի անվտանգության և տեխնիկական նորմերի խստիվ պահպանումը տեղամասում։
  • Օպերատիվ կերպով բացահայտել տեխնիկական խնդիրները և առաջարկել գործնական լուծումներ՝ խափանումներից խուսափելու համար։

4. Հաշվետվողականություն

  • Պատրաստել կատարողական ակտեր և հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ։
  • Մշտական կապ պահպանել գլխավոր ինժեների, նախագծողների և պատվիրատուների հետ։

Պահանջներ

Կրթություն և փորձ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (շինարարություն, ինժեներիա)։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում (որպես աշխղեկ կամ ինժեներ-նախահաշվարկող)։
  • Շինարարական տեխնոլոգիաների և ծախսերի ձևավորման սկզբունքների խորը իմացություն։

Հմտություններ

  • Դիզայներական ծրագրերի տիրապետում (գծագրեր կարդալու և չափագրելու մակարդակով)։
  • Թիմի ղեկավարման և կազմակերպչական հմտություններ։

Անձնային որակներ

  • Ճշգրտություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Խնդիրների արագ լուծման և որոշումներ կայացնելու կարողություն։

Այլ պահանջներ

  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն։
  • Պատրաստակամություն գործուղումների ՀՀ մարզեր, ըստ անհրաժեշտության։

Վարձատրություն

  • Մրցակցային Ֆիքսված ամսական աշխատավարձ և բոնուսներ կախված կատարողականից

--------------------

HamEdil Construction Group-ը խրախուսում է նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և երկարաժամկետ համագործակցությունը։

Company օverview
address
Address
Ազատամարտիկների 80/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 94 940055

Համեդիլ Կոնստրաքշն Գրուպը շինարարական ընկերություն է, հիմնադրված 2024 թվականին, որը մատուցում է բարձր որակի ամբողջական շինարարական լուծումներ՝ սկսած նախագծումից մինչև կառուցում, դիզայն, վերանորոգում և ավարտական աշխատանքներ։ Մենք իրականացնում ենք թե՛ քաղաքացիական, թե՛ ճանապարհաշինարարական նախագծեր՝ կենտրոնանալով որակի, ժամկետների և պրոֆեսիոնալ կառավարման վրա։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media