
Ներմուծումների մասնագետ
Արվա Պրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Արվա Պրոֆ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Ներմուծման Մասնագետների ։
Պարտականություններ
- Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
- Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
- Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
Պահանջներ
- Հայերեն,անգլերեն ,ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel),
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ՝ երկուշաբթի -ուրբաթ, ժամեր՝ 09․00-18․00։
Հասցե՝ Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց նրբանցք, 4 արտադրամաս
«Արվա Պրոֆ» ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2015 թ.-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են `Veiro professional, Mediclinics, Secret clean, Mir Pack, Cartiere Carrara, Effect և այլն: