
Ներմուծման մենեջեր (իգական սեռի)
Բելովո ՍՊԸ
Նկարագրություն
Բելովո ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ներմուծման մենեջերի։
Պարտականություններ
- Անհրաժեշտ ապրանքատեսականու որոնում տարբեր երկրներում,
- Գնային առաջարկների ուսումնասիրություն,
- Բանակցությունների վարում, գործարար կապերի հաստատում առկա և պոտենացիալ մատակարարների հետ,
- Ներմուծման գործընթացի իրականացում բարձումից մինչև պահեստ,
- Պաշտոնից բխող այլ աշխատանքներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը գրավոր և բանավոր պարտադիր,
- Այլ լեզուների իմացությունը (թուրքերենի) կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel, MS Office։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 10:00-18.30։
Բելովո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թ.-ին: Հայաստանյան շուկայում հայտնի է ECCA ապրանքանիշով և զբաղեցնում է կայուն դիրք: Ընկերությունը զբաղվում է ինչպես արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ: