Ներմուծման մենեջեր
"ԱՐՄԱՐ ԳԼՈԲԱԼ" ՍՊԸ
Նկարագրություն
«Արմար Գլոբալ» ՍՊԸ-ն փնտրում է ներմուծան և լոգիստիկայի մենեջերի, ում հիմնական գործառույթն է․Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների։
Պարտականություններ
- Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
- Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
- Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
- Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը համակարգում
- Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
- Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
- Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
- Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա՝ 10:00-18:00։