Ներմուծման մենեջեր
Թոֆիի ՍՊԸ
Նկարագրություն
Չինաստանից արտադրական սարքավորումներ և տեխնիկա ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է գնումների մասնագետ ընկերության գնումների և բեռնափոխադրումների գործընթացները կազմակերպելու համար։
Դիմեն այն թեկնածուները, ովքեր հետաքրքրված են միջազգային առևտրով, լոգիստիկայով և բիզնեսի զարգացմամբ։
Պարտականություններ
- Հետևել ընկերության կողմից պատվիրվող ապրանքների պատվերներին։
- Մատակարարների հետ բանակցությունների վարում, պատվերի տեղադրում, բեռանփոխադրման կազմակերպում։
- Կազմել և հետևել ձեռքբերման պայմանագրերի, արտահանման թղթերի կազմման ընթացքին։
- Իրականացնել նոր ապրանքատեսակների գնագոյացման հաշվարկները։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ներմուծում կամ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններում ցանկալի է։
- Անգլերենի գրավոր/կարդալ լավ իմացություն։
- Excel, word լավ իմացություն
- Համակարգչից, ինտերնետից օգտվելու լավ կարողություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակից, երկուշաբթի-շաբաթ (կիրակի հանգիստ), 10։00 - 17։30․
Գրասենյակի հասցե՝ Շարուրի 32, Շենգավիթ, Երևան։