Ներմուծման մասնագետ | Import Specialist
Vet Group LLC
Նկարագրություն
Vet Group Armenia-ն փնտրում է Ներմուծման մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի արտասահմանյան մատակարարների հետ համագործակցության, պատվերների կազմակերպման և ներմուծման գործընթացների վերահսկման աշխատանքներով։
🌍 Մեր գործունեությունը ներառում է ապրանքների ներմուծում աշխարհի տարբեր երկրներից՝ ամսական միջինը 10 ներմուծման գործընթացի կազմակերպմամբ։
🤝 Ի՞նչ ենք առաջարկում
Միանալ թիմի, որտեղ Ձեր աշխատանքի արդյունքը անմիջական ազդեցություն ունի ընկերության ներմուծման և մատակարարման արդյունավետության վրա՝ աշխատելով միջազգային գործընկերների հետ։
📩 Եթե վստահ եք, որ կարող եք համակարգել ներմուծման գործընթացը սկզբից մինչև վերջ, սպասում ենք Ձեր CV-ին։
Պարտականություններ
• Արտասահմանյան մատակարարների հետ կապի հաստատում և շարունակական հաղորդակցություն
• Գործընկեր կազմակերպությունների հետ դրական և երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում ու պահպանում
• Պատվերների ձևակերպում և դրանց ընթացքի վերահսկում
• Ապրանքների տեղափոխման և լոգիստիկ գործընթացի վերահսկողություն
• Ներմուծման գործընթացի բոլոր փուլերի համակարգում
• Առաջացող խնդիրների արագ բացահայտում և լուծում
• Պատվերների ժամկետների և պայմանավորվածությունների նկատմամբ խիստ վերահսկողություն
Պահանջներ
• 🇬🇧 Անգլերենի գերազանց իմացություն
• 🇷🇺 Ռուսերենի գերազանց իմացություն
• Գործնական հաղորդակցության և բանակցությունների լավ հմտություններ
• Բարձր կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Ծայրահեղ պատասխանատու և հետևողական վերաբերմունք աշխատանքի նկատմամբ
• Միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու կարողություն
• Խնդիրները արագ լուծելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր