Ներմուծման և վաճառքի մասնագետ (back վաճառք)
Dzilli Group LLC
Նկարագրություն
«Ձիլլի Գրուպ» ՍՊԸ-ն համալրում է իր թիմը:
Ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու ներմուծման և վաճառքի մասնագետի:
Պարտականություններ
- Մշտական կապի պահպանում եղած արտադրողների/մատակարարների հետ,
- Նոր արտադրողների/մատակարարների որոնում, վերլուծություն, կապի հաստատում,
- Նախագծերի և հարցումների ակտիվ քննարկում արտադրողների/մատակարարների հետ,
- Արտադրողների/մատակարարների հետ պահեստի մնացորդների վերլուծություն,
- Պահեստի մնացորդների մոնիթորինգ և քանակների ապահովում,
- Վաճառված ապրանքների որակի մոնիթորինգ,
- Վաճառքի առարկա հանդիսացող ապրանք/սարքավորումների իմացություն,
- Հաշիվների ուսումնասիրություն, ժամանակին վճարման հանձնարարականի տրամադրում,
- Բեռի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի տրամադրում համապատասխան բաժիններին,
- Գնագոյացման և գնային առաջարկների կազմում
- Պատվերների տեղադրում,
- Պատվերների ժամանակին մատակարարման ապահովում,
- Խնդրահարույց ապրանքների վերլուծություն՝ համապատասխան արտադրող/մատակարարի հետ,
- Թիմի անդամների հետ մշտական կապի պահպանում և տեղեկության տրամադրում,
- Արտադրողների/մատակարարների հետ կապի պահպանումը՝ նամակագրությամբ /հեռախոսազանգով/տեսազանգով։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական/ինժեներական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
- Ռուսերենի և անգլերենի (B1) գերազանց իմացություն,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ / գրագետ խոսք,
- MS Office (Excell, Word) փաթեթի իմացություն,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09:00-18:00։
Աշխատավարձը՝ ֆիքսված աշխատավարձ։
Աշխատանքային փորձ` փորձառու։
Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ: Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:
Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:
Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:
Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:
Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:
2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:
Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:
2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:
Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը:
Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։