Ներգնա տուր մենեջեր (ֆրանսիախոս կամ իսպանախոս)
Armenia Holidays DMC
Նկարագրություն
Ներգնա տուր մենեջերը հանդիսանում է մեր զբոսաշրջային ընկերության առանցքային անձը, ով պատասխանատու է Հայաստանի ներգնա տուրիզմի ամբողջական կազմակերպման և կառավարման համար։ Նա համակարգում է բոլոր գործընթացները՝ սկսած փաթեթների նախագծումից մինչև դրանց իրականացումը, ապահովելով բարձրակարգ սպասարկում և անթերի ճանապարհորդական փորձ մեր միջազգային այցելուների համար։
Այս պաշտոնը պահանջում է ոչ միայն կազմակերպչական հմտություններ, այլև ստեղծագործ մոտեցում՝ յուրօրինակ տուրային ծրագրեր կազմելու, տարբեր մատակարարների հետ արդյունավետ բանակցելու և մեր հյուրերին Հայաստանի մշակութային, պատմական ու բնության արժեքները լավագույնս ներկայացնելու համար։
Պարտականություններ
- Նամակագրություն,
- Տուր փաթեթների կազմակերպում,
- Տուրային ծրագրերի համակարգում,
- Բանակցությունների վարում ծառայություններ մատուցողների հետ (ռեստորաններ, սրճարաններ, տրանսպորտային ընկերություններ, գիդեր, ժամանցային ընկերություններ և այլն) և պայմանագրային տուրերի կազմակերպում,
- Փաթեթների ներկայացում նպատակային հաճախորդներին,
- Մշտական կապի պահպանում հաճախորդների հետ,
- Տուրերի ի և տրանսպորտային ծրագրերի հաշվարկ և կազմակերպում։
Պահանջներ
- Լավ հաղորդակցական հմտություններ հաճախորդների հետ,
- Գերազանց գիտելիքներ հետևյալ լեզուներից որևէ մեկի՝ անգլերեն, իսպաներեն,
- Այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սովորելու ձգտում,
- Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների իմացությունը ցանկալի է,
- Զբոսաշրջության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու ունակություն։