Get our free app. It won't take up space on your device

Նախապատրաստման խոհանոցի ղեկավար

Gotcha.am

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
10/29/2026

Նկարագրություն

gotcha-ն թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու, ուշադիր և առաջնորդելու հմտություններ ունեցող Նախապատրաստման խոհանոցի ղեկավար, ով կկազմակերպի և կվերահսկի նախապատրաստման խոհանոցի ամբողջ արտադրական գործընթացը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել կիսապատրաստուկների և խոհանոցային արտադրանքի պատրաստման գործընթացը՝ հաստատված բաղադրատոմսերին, տեխնոլոգիական քարտերին և սահմանված չափանիշներին համապատասխան։
  • Կազմակերպել հումքի՝ բանջարեղենի, մսի և այլ բաղադրիչների ընդունման, նախապատրաստման և մշակման գործընթացները։
  • Կազմակերպել մասնաճյուղերի պատվերների հավաքագրման, ստուգման, փաթեթավորման և առաքման նախապատրաստման աշխատանքները՝ ապահովելով պատվերների ճշգրտությունն ու ժամանակին պատրաստ լինելը։
  • Վերահսկել հումքի և պատրաստի արտադրանքի որակը, թարմությունը, պիտանելիության ժամկետները և պահպանման պայմանները։
  • Ապահովել արտադրանքի պատշաճ դասավորումը և պահպանման սահմանված պայմանների ապահովումը։
  • Կազմակերպել և վերահսկել աշխատանքային տարածքների, սարքավորումների և խոհանոցային գործիքների սանիտարահիգիենիկ վիճակը։
  • Վերահսկել սննդային անվտանգության, անձնական հիգիենայի և HACCP համակարգի պահանջների պահպանումը։
  • Կազմակերպել աշխատակիցների աշխատանքը, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց պատշաճ ու ժամանակին կատարումը։
  • Վերահսկել արտադրական գործընթացների արդյունավետությունը, պահպանել սահմանված չափաբաժինները, տեխնոլոգիական գործընթացները և արտադրական ստանդարտները։
  • Բացահայտել արտադրական գործընթացում առաջացող խնդիրներն ու անհամապատասխանությունները, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և ժամանակին տեղեկացնել ղեկավարությանը։
  • Վերահսկել հումքի և արտադրանքի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ՝ կորուստները նվազեցնելու և աշխատանքային գործընթացները բարելավելու նպատակով։
  • Ապահովել աշխատակիցների կողմից ներքին կարգապահական, անվտանգության և աշխատանքային ընթացակարգերի պահպանումը։

Պահանջներ

  • Խոհանոցի կամ սննդի արտադրության ոլորտում ղեկավար հաստիքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։

  • Թիմ ղեկավարելու և աշխատակիցների աշխատանքը արդյունավետ կազմակերպելու կարողություն։

  • HACCP և սննդային անվտանգության հիմնական պահանջների իմացություն։

  • Հումքի և պատրաստի արտադրանքի որակի վերահսկման հմտություններ։

  • Պահպանման պայմանների, պիտանելիության ժամկետների սկզբունքի իմացություն։

  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։

  • Արագ կողմնորոշվելու և խնդիրները օպերատիվ լուծելու ունակություն։

  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ։

Company օverview
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 41 258081

In the heart of Yerevan, Armenia, in 2020 has been foundeed a small but vibrant boba tea company known as Gotcha. Gotcha has been a beacon of Asian flavors and cultural exchange, delighting locals and visitors alike with its delectable bubble tea creations. Gotcha's journey began when an enthusiastic girl, our CEO founder, decided to bring the unique charm of Asian boba tea to her beloved city. Inspired by her travels throughout Asia, where she fells in love with the tantalizing flavors of bubble tea, she dreamed of sharing this experience with her fellow Armenians.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media