
Նախահաշիվային մասնագետ
Էներգացանցնախագիծ ինստիտուտ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek, 8 hour shift
Work experience:
Mid level
Industry:
Accounting, Audit, Engineering
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կզբաղվի շինարարական և ինժեներական նախագծերի նախահաշիվների մշակմամբ, ծախսերի հաշվարկմամբ և ֆինանսական փաստաթղթերի պատրաստմամբ։
Պարտականություններ
- Նախահաշվային փաստաթղթերի կազմում՝ ըստ տեխնիկական նախագծերի,
- Շինարարական աշխատանքների ծախսերի հաշվարկ,
- Շուկայի գների մշտադիտարկում և վերլուծություն,
- Նորմատիվ փաստաթղթերի և գների բազաների կիրառում (ՇՆ),
- Համագործակցություն նախագծային թիմերի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ շինարարություն, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտ,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ,
- Excel-ի և նախահաշվային ծրագրերի (օրինակ՝ Grand Smeta, 1C) իմացություն,
- Շինարարական նորմերի (ՇՆ) և գների բազաների իմացություն,
- Ուշադրություն մանրամասներին, ճշգրտություն, համակարգված աշխատանք։
Առաջարկվում է՝
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ մասնագիտական կարողությունների,
- Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ,
- Աշխատանք կայուն և մասնագիտացված թիմում,
- Հետաքրքիր նախագծեր և բարենպաստ աշխատանքային միջավայր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09։00-18։00։
Benefits
Annual salary review
Corporate events
Medical insurance