Նախահաշիվ կազմող (сметчик)
Termoros Armenia
Նկարագրություն
Թերմոռոս Արմենիա ընկերությունը փնտրում է փորձառու նախահաշիվ կազմող մասնագետի։ Մասնագետը պատասխանատու կլինի HVAC նախագծերի ամբողջական նախահաշիվների կազմման, գնագոյացման հաշվարկների և տենդերային գործընթացների արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով հաշվարկների ճշգրտությունն ու մրցունակությունը։
Պարտականություններ
- HVAC (ջեռուցում, օդափոխություն, օդորակում) նախագծերի համար նախահաշիվների կազմում
- Նախահաշիվների ճշգրտության ստուգում և վերահսկում
- Գնագոյացման սկզբունքների կիրառում և հաշվարկների հիմնավորում
- Հումքի, սարքավորումների և աշխատանքների արժեքների պարբերաբար թարմացում
- Տենդերներին մասնակցության համար նախահաշիվների կազմում
- Նախահաշիվներին առնչվող հաշվետվությունների, փաստաթղթերի և հաշիվների կազմում
- Համագործակցություն նախագծային, տեխնիկական և ֆինանսական թիմերի հետ
Պահանջներ
- Աշխատանքային փորձ նախահաշիվների կազմման ոլորտում
- HVAC համակարգերի և նյութերի վերաբերյալ գործնական գիտելիքներ
- MS Excel-ի իմացություն
- 1C ծրագրի իմացությունը ցանկալի է
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովված ուսուցումներ և վերապատրաստումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։