Get our free app. It won't take up space on your device

Նախագծող ինժեներ /Solar Design Engineer/

SOLARA

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: 8 hour shift
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Engineering
Green job
Deadline:
8/19/2026

Նկարագրություն

Արևային կայանների տեղադրման կազմակերպությունում նախագծող ինժեները (Solar Design Engineer) պատասխանատու է արևային ֆոտովոլտային (PV) համակարգերի տեխնիկական նախագծման և փաստաթղթավորման համար

Պարտականություններ

  • Արևային կայանների տեղադրման համար նախնական տեղանքի վերլուծություն / հաճախորդի տանիք կամ հողատարածք՝ ապահովելով տեխնիկական գնահատում/ արևային ճառագայթման պայմաններ, ստվերներ, տանիքի թեքություն և ուղղվածություն/։
  • Արևային համակարգի նախագծման ընթացակարգի ապահովում՝կայանի հզորության հաշվարկում՝ պայմանավորված հաճախորդի սպառմամբ, արևային վահանակների, ինվերտորների, պաշտպանիչ սարքերի նախնական ընտրություն, մալուխների հատույթների և վահանակների դասավորության նախագծում։
  • Արևային կայանի արտադրողականության և տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության վերլուծության, լարման անկման հաշվառման, ինվերտորների և վահանակների համատեղելիության ստուգման ապահովում։
  • Մալուխային ուղիների, մոնտաժային գծագրերի, միացման սխեմաների գծագրերի ապահովում։
  • Աշխատանքային և նախագծային աշխատանքների ապահովում՝ համաձայն էլեկտրատեխնիկական նորմերի և անվտանգության պահանջների։
  • Նախագծերի արդյունավետ իրականացման համար համագործակցություն վաճառքի և արևային կայանների մոնտաժ ապահովման թմերի հետ։
  • Տեխնիկական հաշվարկների և նախագծային փաստաթղթերի կազմում, անհրաժեշտության դեպքում հաշվետվությունների, ոչ ստանդարտ լուծումների և առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (էներգետիկա, ճարտարագիտություն կամ հարակից ոլորտներ)
  • Նախագծման աշխատանքների փորձի առկայություն առնվազն 1-2 տարի
  • Արևային համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն
  • AutoCAD, AGISOFT, MS Office ծրագրերի իմացություն
  • Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու, կազմելու հմտություն

Հավելյալ նշումներ

Նախատեսված է 5օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատաժամերը՝ 15։00-24։00

Company օverview
address
Address
ք.Երևան, Ն.Բունիաթյան փող., 14 շենք
address
Number of employees
51-150
Phone
Phone
055334430

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media