
Նախագծող ճարտարագետ (HVAC)
AC Design Engineering
Նկարագրություն
«AC Design Engineering» ընկերությունը փնտրում է օդափոխման, օդորակման, հովացման և ջեռուցման համակարգերի նախագծող ճարտարագետի, ով կհամալրի նախագծողների մասնագիտական թիմը։
Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ՝ ստեղծելով լավագույն պայմանները աշխատողների համար։
Պարտականություններ
- Իրականացնել ինժեներական համակարգերի՝ օդորոկման, ջեռուցման, օդափոխության նախագիծ՝ էսքիզային, աշխատանքային, ավարտական ձևաչափով,
- Ցանկացած ստանձնած նախագծերը միայն նախագծի տեխնիկական մակարդակում համաձայնեցնել պատվիրատուի կամ նրա լիազորված անձի հետ,
- Իրականացնել բոլոր հաշվարկները կապված նշված համակարգերի հետ՝ աերոդինամիկ, հիդրավլիկ, ջերմային կորուստների և այլն,
- Տրամադրել նախագծի տվյալ փուլով պահանջվող գծագրային ամբողջական փաթեթը՝ որի մեջ ներառվում է, թե տարբեր հանգույցների և թե տարբեր աքսոնոմետրիկ գծագրերը,
- Տրամադրել հաշվետվություններ կատարած աշխատանքների վերաբերյալ բաժնի ղեկավարին։
Պահանջներ
- Ճարտարագետի բարձրագույն կրթություն (ցանկալի է ՋԳՄՕ բաժին),
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Word, Excel, AutoCAD) իմացություն, Revit MEP իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- 1-2 տարվա նախագծող ճարտարագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մեծ ծավալներով տեղեկատնության աշխատելու, քանակական և որակական վերլուծություն անելու կարողություն,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման կարողություն,
- Կարող են դիմել նաև ուսանողները կամ նորավարտ մասնագետներ ևս,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մեր ընկերությունն առաջատար ճարտարագիտական թիմ ունեցող արվեստանոց է, որը զբաղվում է HVAC & Plumbing համակարգերի դիզայնով, խորհրդատվությամբ, շինարարությամբ, հեղինակային հսկողությամբ և մենեջմենթով: Ընկերությունն իրականացնում է նաև մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների արտադրմամբ, ինչպիսիք են տարատեսակ օդամղիչները, օդի մշակման կոմպակտ սարքավորումները, ճաղավանդակները այլն։ Ընկերության աշխատակիցներն ունեն ավելի քան 15՝ որոշները 20, տարվա աշխատանքային փորձ և տիրապետում են բոլոր միջազգային ստանդարտներին, հեղինակել են խոշոր պրոյեկտներ։ Ընկերությունը իրականացնում է՝
• Օդափոխության
• Ջեռուցման և հովացման
• Ծխահեռացման
• Հրդեհաշիջման
• Ջրամատակարարման և կոյուղու
• Կաթսյատների նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նշված համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ, նշված համակարգերում կիրառվող սարք-սարքավորումների և օժանդակ մասերի արտադրությամբ:
Մեր կողմից միշտ առաջարկվում են ժամանակակից ինժեներական և էներգախնայող լուծումներ և լավագույն խորհրդատվություն։
Ընկերությունը զարգանում է և պարբերաբար ունենում է աշխատանքի առաջկներ ճարտարագիտական վերը նշված ուղղությունների մասնագետների համար։
Մենք ապահովում ենք ոլորտում առկա շուկայական բարձր աշխատավարձ և կարիերայի առաջխաղացման հնարավորություն։