Նախագծող
Next Gen
Նկարագրություն
Նախագծման և ճարտարապետական գրասենյակը փնտրում է պատասխանատու և մասնագիտական զարգացմանը ձգտող Նախագծող, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի տարբեր նախագծերի մշակման և իրականացման աշխատանքներին։
Եթե սիրում եք աշխատել նախագծերի վրա, ուշադրություն եք դարձնում մանրուքներին և ցանկանում եք զարգանալ մասնագիտական միջավայրում, սպասում ենք Ձեր CV-ին։
Պարտականություններ
- Նախագծային աշխատանքների իրականացում և նախագծային փաստաթղթերի պատրաստում,
- Գծագրերի և աշխատանքային նախագծերի մշակում,
- Նախագծերի համապատասխանեցում սահմանված նորմերին և տեխնիկական պահանջներին,
- Նախագծային լուծումների մշակման գործընթացում մասնակցություն,
- Անհրաժեշտ հաշվարկների և տեխնիկական փաստաթղթերի կազմում,
- Համագործակցություն նախագծային թիմի մյուս անդամների հետ,
- Նախագծերում անհրաժեշտ փոփոխությունների և շտկումների իրականացում,
- Նախագծերի ընթացքի և ժամկետների պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ համապատասխան մասնագիտական կրթություն,
- Նախագծման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- AutoCAD ծրագրի լավ իմացություն,
- ArchiCAD ծրագրի լավ իմացություն,
- Նախագծային գծագրեր կարդալու և մշակելու կարողություն,
- Տեխնիկական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- 3D մոդելավորման հմտություններ
- Microsoft-ի տիրապետում
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր`
- Ժամեր 9։00-18։00 կամ 10։00-19։00 (ըստ ցանկության)
- Աշխ․ օրեր Երկուշաբթի-Կիրակի ( շաբաթ կամ կիրակի հանգիստ ըստ ցանկության)