ՆԱԽԱԳԾՈՂ
NEKA LLC
Կահույքի արտադրության ոլորտում առաջատար NEKA ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծող-կոնստրուկտորի, ով պատրաստ է միանալ մեր թիմին և նախագծային գաղափարները վերածել տեխնիկապես ճշգրիտ ու արտադրության համար պատրաստ լուծումների։
Պարտականություններ
- Կահույքի մոդելավորում և նախագծում Բազիս (Базис-Мебельщик) ծրագրով,
- Էսքիզների և հաստատված նախագծային լուծումների հիման վրա աշխատանքային և արտադրական գծագրերի մշակում,
- Կահույքի կոնստրուկտիվ հանգույցների և տեխնիկական լուծումների մշակում,
- Նախագծերի տեխնիկական համապատասխանության ստուգում մինչև արտադրություն փոխանցելը,
- Համագործակցություն նախագծման և արտադրական ստորաբաժանումների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բազիս (Базис-Мебельщик) ծրագրի գերազանց տիրապետում,
- Կահույքի արտադրական տեխնոլոգիաների, նյութերի և ֆուրնիտուրայի լավ իմացություն,
- Չափագրման, նախագծման և արտադրական գծագրերի կազմման փորձ,
- Տեխնիկական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00
- Շաբաթ՝ 09:00–14:00
Աշխատավարձը սկսած 400,000 դրամից:
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։