Get our free app. It won't take up space on your device
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Project, Product Management
Deadline:
7/19/2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող և փորձառու Նախագծի ղեկավար, ով կմիանա մեր թիմին՝ ղեկավարելու և համակարգելու Երևանի կենտրոնում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքի կառավարման աշխատանքները։

Եթե ունեք կառուցվածքային մտածողություն, հիանալի կազմակերպչական հմտություններ և փորձ շինարարության, անշարժ գույքի կամ օբյեկտների կառավարման ոլորտում, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։

Պարտականություններ

  • Ղեկավարել բազմաֆունկցիոնալ շենքի կառավարման ամբողջական գործընթացը,
  • Համակարգել շենքում ընթացող տեխնիկական, վարչական և տնտեսական աշխատանքները,
  • Համագործակցել ներքին թիմերի, կապալառուների, տեխնիկական մասնագետների, գործընկերների և վարձակալների հետ,
  • Զարգացնել և վերահսկել գործառնական ընթացակարգերը՝ արդյունավետության ապահովման համար,
  • Պատասխանատու լինել բյուջեի կազմման և ծախսերի վերահսկման համար,
  • Մոնիտորինգ իրականացնել շենքի անվտանգության, սպասարկման և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես նախագծի ղեկավար,
  • Գերազանց կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և/կամ ռուսերեն իմացություն,
  • MS Office և Excell իմացություն (AutoCAD, MS Project և այլն՝ ցանկալի)։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Հարմարավետ և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • Աշխատանք Երևանում՝ ժամանակակից բազմաֆունկցիոնալ շենքում։

Մեզ համար շատ կարևոր է, որ դիմողները մանրակրկիտ կարդան պահանջները։ Դիմել միայն համապատասխան փորձ ունեցող թեկնածուները։

Խնդրում ենք դիմել միայն այն դեպքերում, եթե լիովին համապատասխան եք հայտարարված պահանջներին և ունեք անհրաժեշտ աշխատանքային փորձ։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media