Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մասնագետ ( ՊՏՕ ինժեներ)
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ճարտարագետ-շինարարի (ՊՏՕ ինժեներ), ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների տեխնիկական փաստաթղթավորման, ծավալների հաշվարկի, կատարված աշխատանքների ակտավորման և շինարարական գործընթացի տեխնիկական ուղեկցման համար: Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
Պարտականություններ
- Շինարարական աշխատանքների վերաբերյալ տեխնիկական և կատարողական փաստաթղթերի կազմում և վարում
- Կատարված աշխատանքների ծավալների հաշվարկ և վերահսկում
- Կատարված աշխատանքների ակտերի, ձևաթղթերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
- Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն
- Նախագծային լուծումների համապատասխանության վերահսկում կատարվող աշխատանքներին
- Շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում
- Կատարողական գծագրերի և փաստաթղթերի նախապատրաստում
- Շինարարական աշխատանքների ծավալների և նյութերի ծախսի հաշվառում
- Տեխնիկական փաստաթղթերի համակարգում և արխիվացում
- Շինհրապարակի պատասխանատուների և ինժեներատեխնիկական անձնակազմի հետ համագործակցություն
- Անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում պատվիրատուին, տեխնիկական հսկողությանը և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար
- Շինարարական նորմերի, տեխնիկական պայմանների և նախագծային պահանջների պահպանման վերահսկողություն
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն,
- ՊՏՕ ինժեների կամ համանման հաստիքում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 2 տարի
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկի և ակտավորման փորձ
- AutoCAD ծրագրի իմացություն
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն
- Շինարարական նորմերի և տեխնիկական պահանջների իմացություն
- Վերլուծական մտածողություն և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ։
- Հասցե` ք. Երևան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։