Մսագործ - ոսկրազերծող
Bacon Product LLC
Նկարագրություն
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ոսկրազատողի՝ արտադրամասում աշխատելու համար։
Աշխատակիցը պատասխանատու է մսեղիքի ճիշտ և որակյալ մասնատման, կտրատման, ոսկրազատման, ջլազատման և ձևավորման աշխատանքների իրականացման համար՝ պահպանելով արտադրական գործընթացի, որակի, անվտանգության և հիգիենայի սահմանված պահանջները։
Հիմնական պարտականություններ
- Մսեղիքի մասնատում, կտրատում, ոսկրազատում, ջլազատում և ձևավորում՝ տեխնոլոգիական հրահանգներին և սահմանված չափանիշներին համապատասխան
- Աշխատանքի ընթացքում մսեղիքի ճիշտ մշակում և տեղավորում՝ ըստ արտադրական գործընթացի պահանջների
- Անհրաժեշտության դեպքում մսեղիքի տեղափոխում համապատասխան ջերմաստիճանային ռեժիմով սառնարան
- Արտադրական տարածքում անվտանգության, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում
- Անձնական հիգիենայի և աշխատանքային սանիտարական նորմերի խստիվ պահպանում
- Աշխատանքի վայրի մաքրության և կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի
- Ֆիզիկապես առողջ և դիմացկուն լինելու կարողություն
- Ձեռքի լավ ճկունություն և աշխատանքը ճշգրիտ կատարելու ունակություն
- Մաքրասիրություն և հիգիենայի կանոնների պահպանման բարձր պատասխանատվություն
- Պարտաճանաչություն, կարգապահություն և պատասխանատվություն
- Տեխնոլոգիական հրահանգներին և աշխատանքային ցուցումներին հետևելու պատրաստակամություն
Կդիտարկվի որպես առավելություն
- Մսի արտադրությունում կամ մսի վերամշակման ոլորտում աշխատանքային փորձը
- Մսեղիքի մասնատման և ոսկրազատման տեխնոլոգիաների լավ իմացությունը
- Արտադրական անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի իմացությունը
Հավելյալ նշումներ
Դիմի՛ր
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: