Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ օգնական

Mr. GYROS

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Industry: Human Resources
Deadline:
11/23/2025

Նկարագրություն

Mr. Gyros-ը աշխատանքի է հրավիրում ՄՌԿ օգնականի։

Պարտականություններ

  • Կազմակերպել ՄՌԿ և ադմինիստրատիվ բաժնի գործընթացները, այդ թվում փաստաթղթաշրջանառության գործընթացները,
  • Կազմել և վարել համապատասխան փաստաթղթեր, ձևաթղթեր, բազաներ, հաշվետվություններ,
  • Աջակցել անձնակազմի հավաքագրման գործընթացում,
  • Իրականացնել գրասենյակում դիմորդների ընդունելությունը,
  • Հեռախոսազանգերի և նամակագրությունների վարում,
  • ՄՌԿ բաժնին և գրասենյակին անհրաժեշտ ապրանքների քանակի վերահսկում և ապահովում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության ոլորտում),
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքների իմացություն,
  • Սեղմ ժամկետներում ծանրաբեռնված աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն, անգլերեն ցանկալի է),
  • Համակարգչային գրագիտություն։

Հավելյալ նշումներ

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը։

Company օverview
address
Address
Amiryan 4/5
address
Number of employees
1-15
Phone
Phone
0037410502232

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media