Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Glasswork

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
11/8/2026

Նկարագրություն

GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, և ամենակարևորը, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։

Մենք զարգացող ընկերություն ենք, որի գործունեության ընդլայնմանը զուգահեռ փնտրում ենք մեր նոր թիմակցին, ում օգնությամբ կիրականացնենք մեր նոր նախագծերը, կներգրավենք նոր թիմակիցներ։

Պարտականություններ

  • Իրականացնել թափուր հաստիքի հայտի վերլուծություն (job screening),
  • Իրականացնել աշխատաշուկայի ուսւմնասիրություն և վերլուծություն,
  • Մշակել և տեղադրել հայտարարություններ թափուր հաստիքների համար,
  • Իրականացնել ստացված CV-ների վերլուծություն,
  • Կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
  • Վարել թափուր հաստիքների թեկնածուների տվյալների բազան,
  • Կազմել աշխատանքի նկարագրեր,
  • Իրականացնել աշխատակիցների ատեստավորման աշխատանքները,
  • Կազմակերպել նոր աշխատակիցների օնբորդինգի գործընթացները,
  • Կազմել հաշվետվություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Արտադրության և շինարարության ոլորտի հավաքագրման 2+ տարվա փորձ,
  • Թիմային աշխատանք,
  • Պատասխանատվություն,
  • MS office մասնավորապետ Excel–ի իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, շաբաթ օրերը ընկերությունը աշխատում է մինչև 14։00։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Թևոսյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media