Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Genatsvale

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Administrative, Clerical, Human Resources
Students will also be considered
Deadline:
10/14/2026

Նկարագրություն

«Գենացվալե» ռեստորանների ցանցը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցվող և պատասխանատու ՄՌԿ մասնագետ, ով պատրաստ է միանալ մեր թիմին և ակտիվորեն ներգրավվել աշխատակիցների որոնման, ընտրության և ՄՌԿ գործընթացների կազմակերպման աշխատանքներում։

Պարտականություններ

  • Աշխատաշուկայի և աշխատուժի պահանջարկի ուսումնասիրություն ու վերլուծություն։
  • Թափուր հաստիքների համար հայտարարությունների կազմում, տեղադրում և տարածում համապատասխան հարթակներում։
  • Թեկնածուների որոնում, նախնական ընտրություն և բազայի վարում։
  • ԲՈՒՀ-երի, զբաղվածության կենտրոնների և այլ գործընկեր կառույցների հետ համագործակցություն։
  • Հարցազրույցների կազմակերպում և անցկացում։
  • Թեկնածուների գնահատում, հարցազրույցների արդյունքների վերլուծություն և համապատասխան որոշումների կայացում։
  • Աշխատակիցների ադապտացիայի և ներգրավման գործընթացներին մասնակցություն։
  • ՄՌԿ գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
  • Աշխատակիցների հետ կապված փաստաթղթաշրջանառության և այլ ՄՌԿ գործընթացների իրականացման աջակցություն։
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Կադրային գործավարության և ՀՀ աշխատանքային օրենսդրության բազային իմացություն։
  • ՀԾ համակարգի իմացություն։
  • Համակարգչային լավ գիտելիքներ, MS Office ծրագրերի իմացություն։
  • Հարցազրույցների անցկացման և թեկնածուների գնահատման հմտություններ։
  • Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
  • Խնդիրները ինքնուրույն բացահայտելու և լուծումներ գտնելու ունակություն։
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
  • Սպասարկման ոլորտի առանձնահատկությունների նկատմամբ հետաքրքրվածություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Կոմիտաս, Ադոնց 18

Company օverview
address
Address
Ադոնց 18
address
Number of employees
151-500

«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media