Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Wigmore Women's Children's Hospital

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի՝ լրիվ դրույքով աշխատանքի համար:

Պարտականություններ

  • Աջակցություն անձնակազմի հավաքագրման փուլերին, թեկնածուների բազայի վարում:
  • Նոր աշխատակիցների ընդունման և ինտեգրման (onboarding) գործընթացների կազմակերպում:
  • Կադրային փաստաթղթերի (պայմանագրեր, համաձայնագրեր, իրավական ակտեր, տեղեկանքներ և այլն) կազմում և դրանց շրջանառության պատշաճ վարում:
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի (տաբելների) մուտքագրում և վերահսկում:
  • Աշխատակիցների անձնական գործերի ձևավորում, էլեկտրոնային բազայի վարում և տվյալների պարբերական թարմացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում (բժշկական հաստատությունում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն):
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն:
  • MS Office ծրագրերի լավ իմացություն և գործնական կիրառման կարողություն:
  • ՀԾ ծրագրի իմացություն:
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
  • Էթիկայի կանոնների խիստ պահպանում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
Company օverview
address
Address
ք․ Երևան, Հ․ Ներսիսյան 10/7
address
Number of employees
501-1000
Phone
Phone
012345678

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 200 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media