Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Notebook Centre

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Human Resources
Deadline:
8/9/2026

Նկարագրություն

«Նոութբուքսենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի հմուտ Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կաջակցի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործընթացների արդյունավետ իրականացմանը՝ ներառյալ, աշխատակիցների հավաքագրումը, հաշվառումը, գրանցումը, անձնական գործերի վարման և փաստաթղթաշրջանառության ապահովումը։

Պարտականություններ

  • Տեղադրել աշխատանքային հայտարարություններ և դիտարկել ինքնակենսագրականները
  • Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ
  • Կատարել HR բաժնի ընթացիկ գործառույթները
  • Մասնակցություն ՄՌԿ գործընթացների, քաղաքականությունների և փաստաթղթաշրջանառության մշակմանն ու բարելավմանը։
  • Աշխատակիցների կատարողականի գնահատման (Performance Management) փուլերի կոորդինացում։
  • Առանցքային կատարողական ցուցանիշների (KPIs) սահմանում և դրանց կատարողականի մշտադիտարկում (թրեքինգ)։
  • Աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ու թիրախային արդյունքների ապահովմանն ուղղված նոր լուծումների և մեխանիզմների մշակում։
  • Ապահովել բաժնի կողմից օգտագործվող օնլայն բազաների (Google Docs և Sheets, Word և Excel և ընդացիք այլ համակարգերի) ամբողջական, ժամանակին թարմացված և ճշգրիտ վարումը։
  • Վերապատրաստումների/դասընթացների կազմակերպում։
  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
  • Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման, խրախուսման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ հրամաններ։
  • Պատրաստել տեղեկանքներ, բնութագրեր և այլ փաստաթղթեր։
  • Արխիվացնել և պահպանել կադրային փաստաթղթերը սահմանված կարգով։
  • Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր հանձնարարականները՝ սահմանված ժամկետներում ապահովելով դրանց պատշաճ կատարումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման կամ հարակից ոլորտում)։
  • 3–5 տարվա աշխատանքային փորձ ՄՌ ընդհանուր մասնագետի (HR Generalist) կամ ՄՌ ադմինիստրատիվ աշխատակիցի (HR Administration) դերերում։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն։
  • Կադրային փաստաթղթերի կազմման և վարման փորձ։
  • G-Suite կամ MS Office ծրագրերի տիրապետում։
  • Պոզիտիվ տրամադրվածություն, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն:
  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ։
  • Խնդիրների լուծման (problem-solving) ուժեղ կարողություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Հարմարավետ և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00
  • Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի – ուրբաթ

Company օverview
address
Address
Երևան, Թումանյան 14
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 94 543530

Նոութբուքերի և համակարգիչների մասնագիտացված խանութ սրահ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media