ՄՌԿ մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ, ով պատասխանատու կլինի աշխատակիցների կադրային փաստաթղթաշրջանառության, անձնական գործերի վարման և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կադրային գործընթացների կազմակերպման համար։ Պաշտոնը հիմնականում ուղղված է կադրային փաստաթղթավորման և վարչարարության իրականացմանը։
Պարտականություններ
- Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
- Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման, խրախուսման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ հրամաններ։
- Պատրաստել և վարել աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ համաձայնագրեր և այլ կադրային փաստաթղթեր։
- Ապահովել կադրային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին։
- Վարել աշխատակիցների արձակուրդների, բացակայությունների և աշխատանքային ժամանակի հաշվառման փաստաթղթերը։
- Պատրաստել տեղեկանքներ, բնութագրեր և այլ կադրային փաստաթղթեր։
- Համագործակցել պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրման նպատակով։
- Արխիվացնել և պահպանել կադրային փաստաթղթերը սահմանված կարգով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ իրավաբանական, կառավարման կամ հարակից ոլորտում)։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կադրային վարչարարության կամ ՄՌԿ ոլորտում։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն։
- Կադրային փաստաթղթերի կազմման և վարման փորձ։
- MS Office ծրագրերի, հատկապես Word և Excel-ի լավ իմացություն։
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Հարմարավետ և աջակցող աշխատանքային միջավայր։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։