ՄՌԿ մասնագետ
"Apache Group" LLC
Հաստիքի նպատակը
Ապահովել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների արդյունավետ իրականացումը՝ ներառյալ աշխատակիցների հավաքագրումը, ընդունման և ազատման գործընթացները, անձնակազմի փաստաթղթաշրջանառությունը, ադապտացիան, գնահատումը և աշխատանքային հարաբերությունների վարումը։
Պարտականություններ
- Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացները։
- Կազմակերպել նոր աշխատակիցների ընդունման և ադապտացիայի գործընթացը։
- Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային փաստաթղթաշրջանառությունը։
- Պատրաստել աշխատանքի ընդունման, տեղափոխման, արձակուրդի, գործուղման և ազատման վերաբերյալ հրամաններ։
- Հետևել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմանը։
- Վարել աշխատաժամանակի հաշվառման և անձնակազմի վերաբերյալ տվյալների բազաները։
- Մասնակցել աշխատակիցների գնահատման, վերապատրաստման և զարգացման ծրագրերի կազմակերպմանը։
- Պատրաստել հաշվետվություններ անձնակազմի վերաբերյալ։
- Խորհրդատվություն տրամադրել աշխատակիցներին աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերով։
- Աջակցել ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման և պահպանման գործընթացներին։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման, իրավագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում)։
- ՄՌԿ ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 1-2 տարի։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության լավ իմացություն։
- MS Office, ՀԾ և 1C ծրագրերի լավ իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի բավարար իմացություն։
- Փաստաթղթերի կազմման և գործնական գրագրության հմտություններ։
Անձնական հատկանիշներ
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Պատասխանատվություն
- Կադրային փաստաթղթերի ճշգրտության և ամբողջականության համար։
- Աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիության պահպանման համար։
- Աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան գործընթացների իրականացման համար։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից 18:00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։