Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

SAS GROUP

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
11/27/2025

Նկարագրություն

Սաս Գրուպ-ին անհրաժեշտ է ՄՌԿ մասնագետ։

Պարտականություններ

  • Բաժնի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, դրանց` Կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում, աշխատողների գործունեության համակարգում, մյուս կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ աշխատանքային հարաբերությունների և համագործակցության ապահովում,
  • Աշխատողների ընդունման ժամանակ անհրաժեշտ փաստաղթերի փաթեթի կազմում, Անձնական գործերի կազմում և վարում, անձնական տվյալների մուտքագրում, խմբագրում,տեղեկանքների կազմում և տրամադրում,
  • Աշխատակիցների ընդունման, ազատման, փոխադրման կազմակերպում ՀԾ, Tax Service համակարգերում, փաստաթղթաշրջանառության վարում,
  • Աշխատակիցների ազատման, փոխադրման, գործուղման, ինչպես նաև արձակուրդների տրամադրման հետ կապված անհրաժեշտ հաստատումների ապահովում և կատարման կազմակերպում,
  • Աշխատանքային ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, հրամանների, որոշումների, համաձայնագրերի, տեղեկանքների կազմման և կնքման հետ կապված անհրաժեշտ ձևակերպումների կոորդինացում,
  • Աշխատաժամանակի հաշվառման թերթիկի ստուգում
  • Աշխատակիցների հաճախումների և գրաֆիկների ստուգում
  • Բաժնին վերաբերող ներքին և այլ կազմակերպություններ ներկայացվող հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Աշխատողների ամենամյա արձակուրդների չօգտագործված օրերի մասին տեղեկատվության տրամադրում, կուտակված արձակուրդային օրերի մարմանն ուղղված աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Բաժնին առնչվող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ HR ոլորտում,
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • ՀԾ ծրագրի իմացություն, համակարգչային հմտություններ (MS Office),
  • 1Ց ծրագրի իմացությունը կդիտարկվի առավելություն։
Company օverview
address
Number of employees
1-15

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media